Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վերջում կմնա խաբված ժողովուրդը

Վերջում կմնա խաբված ժողովուրդը
15.01.2025 | 18:55

Այնպիսի հանրային ոգևորություն, որ կա այս օրերին, ես տեսել եմ 2018-2020 թվականներին` մինչև պատերազմը:

Ինչպես այն ժամանակ, այսօր էլ այդ հիմնազուրկ ոգևորության աղբյուրը ոչ թե իրականությունն է, այլ այն կեղծ պատրանքը, որը մեծ թափով ստեղծում են նույն մարդիկ, որոնք հեղինակել են 2020 թվականի պատերազմական աղետն ու դրան հետևած անկումները:

Արդյունքը` ինչպես անցյալ անգամ, այս անգամ էլ նույնը կլինի:

Եվ վերջում կմնա մոլորյալ հայ ժողովուրդը: Կամ, ինչպես ասում էր Ֆ. Նանսենը, խաբված ժողովուրդը:

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ